National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
08.06.2018
Նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
1 / 7

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Խոսրով Հարությունյանի նախագահությամբ հունիսի 8-ին հրավիրած նիստում քննության է առել առաջին եւ երկրորդ ընթերցման ներկայացված մի շարք օրենքների նախագծեր, որոնք առնչվել են հարկային ոլորտին, պետական գույքի մասնավորեցմանը:

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2017 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Վոլոդյա Գասպարյանը:

Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ կառավարության կողմից ընդունվել է մասնավորեցման ծրագրում ընդգրկված պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման վերաբերյալ 8 որոշում: Ուղղակի ձեւով մասնավորեցվել են երկու ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը:

Մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 66,415 մլն դրամ, նախորդ տարիներին մասնավորեցված փոքր օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացվել է 29,568 մլն դրամ:

ՀՀ պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 62,334 մլն դրամ:

Մասնավորեցման պայմանագրերով 2017 թվականի ընթացքում դրամով նախատեսված պարտավորությունները սահմանված ժամկետում կատարվել է մեկ գնորդի կողմից, որի ներդրումները նախատեսված 25 մլն դրամի փոխարեն կազմել են 32,124 մլն դրամ:

Սոցիալական երաշխիքների ապահովման մասով պարտավորությունները կատարվել են 2 գնորդների կողմից, նախատեսված 26 աշխատատեղի փոխարեն ստեղծվել է ընդհանուր առմամբ 34 աշխատատեղ:

Լուծարման, սնանկացման գործընթացում են գտնվել 11 առեւտրային կազմակերպություն: Դրանցից չորսի լուծարման գործընթացն ավարտվել է, 3-ը ճանաչվել են սնանկ:

Նշվել է, որ օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ ակնկալվում է ՀՀ-ում իրականացվող մասնավորեցման քաղաքականությունը եւ արդյունքները դարձնել առավել հրապարակային:

Պատգամավորները ներկայացրել են մի շարք հարցադրումներ, որոնք առնչվել են մասնավորեցման քաղաքականությանը, պետական բյուջե մուտքագրված ֆինանսական միջոցներին, պետական տարբեր կառույցների մասնավորեցման նպատակահարմարությանն ու այլ խնդիրների:

Հանձնաժողովը օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար:

Պատգամավորները քննարկել են երկրորդ ընթերցման ներկայացված «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ու կից օրենքների նախագծերի փաթեթը: Առաջին ընթերցումներից հետո առաջարկներ չէին կատարվել:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնություններին՝ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար:

«ՀՀ կառավարության եւ Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջեւ օդային հաղորդակցության մասին» համաձայնագրի առաջին ընթերցմամբ քննարկումը հիմնական զեկուցողի առաջարկությամբ հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով:

Տեղի է ունեցել նաեւ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ:

Որոշվել է հունիսի 18-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ կազմակերպել «ՀՀ մշակութային քաղաքականության հիմնահարցեր. համագործակցության նոր հեռանկարները» թեմայով խորհրդարանական լսումներ:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված «ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությանը:

Այնուհետեւ հանձնաժողովը քննարկել է 2018 թ. պետական բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ երեք հիմնական գործոնով պայմանավորված բյուջետային ցուցանիշները ճշգրտվել են, դրանք են՝ արտաբյուջետային հաշիվներ, առանց սահմանափակման իրականացվող ծախսեր եւ կառավարությանը վերապահված լիազորությունների շրջանակում կատարված փոփոխությունները: Ճշտված ծրագիրը եկամուտների մասով կազմել է 272 մլրդ դրամ, որի դիմաց արձանագրվել է 256 մլրդ դրամ փաստացի ցուցանիշ: Ծախսերի գծով ճշտված ծրագիրը կազմել է 343.5 մլրդ դրամ, փաստացի ծախսը կազմել է 282 մլրդ դրամ: Պակասուրդի ծրագրային 71.3 մլրդ դրամի դիմաց արձանագրվել է 26.3 մլրդ դրամ փաստացի մեծություն, ցուցանիշը պայմանավորված է կանխատեսվածից պակաս ծախսերի կատարմամբ: Նախարարի խոսքով՝ եկամուտների գծով տեսակարար կշիռ ունեն հարկային եկամուտները՝ շուրջ 94 տոկոս: 282 մլրդ դրամի փաստացի ծախսերի 4.3 տոկոսն ուղղվել է կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը, մնացածը՝ ընթացիկ ծախսերին:

Ընթացիկ տարվա պետական բյուջեի առաջին եռամսյակի կատարման հիմնական մակրոտնտեսական զարգացումներին ու ցուցանիշներին անդրադարձել են նաեւ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը եւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը: Իրականացվող քաղաքականության վերաբերյալ ԿԲ գնահատականն ու գործունեությունը ներկայացրել է ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

Տեղեկանքն ընդունվել է ի գիտություն:


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...

16.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 17-ին՝ ժամը 10:00-ին, 314 սրահում: Մայիսի 17-ին՝ ժամը 14:00-ին, 414 սրահում կհրավիրվի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am